Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևանում տեղի կունենա Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գրքի շնորհանդեսը

am es
Erewanowm teghi kownena K`erk` K`erk`oryani masin <<Khaghats`oghe>> grk`i shnorhandese_95639

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18:30, Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում տեղի կունենա ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում են «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից, գրքի շնորհանդեսը անցկացվելու է  ՔըրքԱրշավի շրջանակներում:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած (անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին) և արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գիրքը հայ ընթերցողին է ներկայացվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, իսկ գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները:

Այս հափշտակող կենսագրականի մեջ հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր և ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին:

«Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ