Երևանյան կոլորիտ, հետաքրքիր ճարտարապետություն, լավ խոհանոց. «Քաղաք» պանդոկը սպասում է

Քաղաքի կենտրոնում, իր ճարտարապետությամբ ու կոլորիտով շատ հետաքրքիր վայրում կարելի է առատ ու համեղ ուտելիքներով սնվել, լիցքաթափվել, լավ երգեր լսել, ու վճարել՝ քիչ, շատ ավելի քիչ, քան շրջակա ռեստորան-պանդոկներում: Համեցեք «Քաղաք» պանդոկ:
Առատ սեղան, համեղ ու առողջարար սնունդ: Լավ խոհանոցը շատ լուրջ մշակույթ է: Այդ մշակույթին «Քաղաք» պանդոկում իսկապես շատ լուրջ են վերաբերվում: Նախ՝ ամեն ինչ սկսվում է մթերքի ընտրությունից: Որևէ տեսակի սառեցված կամ կիսաֆաբրիկատ մթերք և հումք պանդոկի խոհանոցում չի հայտնվում, առավել ևս՝ պատահական վայրից ու ծագմամբ: Դրանք միշտ են թարմ են, էկոլոգիապես մաքուր՝ հատուկ ընտրված վայրերից, հիմնականում գյուղական: Բավական հարուստ է պանդոկի ճաշացանկը՝ Հայկական ու կովկասյան ժողովուրդների խոհանոցների լավագույն կերակրատեսակներով ու բաղադրատոմսերով: Արդյունքում սեղանին հայտնվում են բազմազան, համեղ ու սննդարար ուտելիքներ՝ առատ չափաբաժիններով, ու որակյալ խմիչքների տեսականի: Իսկ գաթայի հյուրասիրությունը ավանդույթ է, որից չի հրաժարվում ոչ ոք: Սեղանից էլ միշտ վեր են կենում լավ տրամադրությամբ. ուտելիքը համեղ էր ու մատչելի: Բարձր տրամադրությամբ մեծ տոներ «Քաղաք» պանդոկում շատ սիրով են կազմակերպում: Պանդոկի մեծ սրահը կարող է հյուրընկալել մինչև 90 մարդու, որտեղ կենդանի երաժշտության ներքո կարող եք անցկացնել ձեր երեկոյան ժամանցը, կամ կորպորատիվներն ու հատուկ միջոցառումները։ Պանդոկն ունի նաև առանձնացված սրահներ՝ ընկերական սեղանի շուրջ հավաքվելու և լավ ժամանակ անցկացնելու համար՝ հին երևանյան ջերմ կոլորիտով, հաճելի երաժշտության ուղեկցությամբ։ Իսկ եթե ցանկանաք պատվիրել ընթրիք, լանչ կամ նախաճաշ, ապա սիրով ու անվճար կառաքեն այն ձեր նշած հասցեն: Պատվիրելու դեպքում ճաշացանկին և գներին կարող եք ծանոթանալ «Քաղաք» պանդոկի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/pandokqaghaq/menu/ :
Ընդհանրապես՝ շատ մեծ սիրով են մարդիկ աշխատում «Քաղաք» պանդոկում. իրենք էլ են բավականություն ստանում իրենց արած գործից:
Հին երևանյան կոլորիտ, հայկական գույներ: Քաղաք պանդոկը Հանրապետության հրապարակի կողքին է՝ Հանրապետության 30 հասցեում: Հին Երևանի ճարտարապետությունը պահպանած հազվագյուտ շինություններից է այն. դեռ 1880-ական թվականներին է կառուցվել: Այն միշտ էլ եղել է Երևանի լավագույն կոլորիտային վայրերից մեկը: Այդպիսին է նաև հիմա: Ամբողջ ներքին ձևավորումն ու կահավորանքը արված է այնպես, որ պահպանվեն հին երևանյան շունչն ու մթնոլորտը՝ սկսած հայկական գորգերից ու այդ ժամանակների պարագաներից մինչև աշուղական երգերի կենդանի ու որակով կատարումներ: Տաք գույներ, ջերմ ընդունելություն. ամեն ինչ կա ներքին կոմֆորտի ու արտաքին հարմարավետության համար:
- Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%
- Բացահայտվել է հանցագործության 55 դեպք
- Կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին. հանրային բաց լսումներ` քաղաքապետարանում
- Հնչեց օդային տագնապի ազդանշան. Քաշաթաղում հայտարարվեց ուսումնամարզանք
- Բնակարանային գողության փորձ Վաղարշապատում
- Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց կոմպոզիտորական արվեստի փառատոնը
- Փաշինյանն ընդունել է Ազնավուրի որդուն
- Վարունգով դիետիկ աղցան
- Ես ՀՀԿ-ական եմ և ենթարկվում եմ հետապնդումների. Արամ Սիմոնյան (տեսանյութ)
- Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը
- Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն
- Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյան
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարի հետ
- Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, արյունով ազատագրված հողը ինչպե՞ս կարող ենք տալ ինչ-որ խոստումների դիմաց. Դավիթ Բաբայան
- Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են հոգեբանական աջակցություն
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Ռուս-ադրբեջանական սառնությո՞ւն
- Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ դիմել է Արարատ Միրզոյանին
- Վրաստանի ՊՆ ղեկավարը Հայաստան կժամանի
- Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում
- ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին
- Կազմավորվում է ՀՀ ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդ
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան
- Լոռու մարզում զանգվածային ծառահատումներ են տեղի ունեցել
- 2018թ. ընթացքում վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս