Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Երուսաղեմի Դավթի քաղաքում ավելի քան երկու հազար տարվա ոսկյա զարդ են գտել

am
Erowsaghemi Davt`i k`aghak`owm aveli k`an erkow hazar tarva oskya zard en gtel_86771

Իսրայելցի հնագետները հայտնաբերել են ավելի քան երկու հազար տարի առաջ ստեղծված ոսկյա ականջօղ: 

Պեղումները կատարվել են այսպես կոչված Դավթի քաղաքում՝ Երուսաղեմի Սիլվան արաբական թաղամասում գտնվող տարածքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝  հղում կատարելով հրեական պետության Հնությունների վարչության հաղորդագրությանը:

Իսրայելի Հնությունների վարչության և Թել Ավիվի համալսարանից հնագետների խումբը հայտնաբերել է մոտ մ.թ.ա. 3-րդ դարի ոսկյա իրեր՝ ականջօղ եւ ուլունք:

Ականջօղի վրա տեղադրված է եղջերավոր կենդանու պատկեր, հավանաբար, այծքաղի: Հայֆի համալսարանի փորձագետների կարծիքով, հայտնաբերված զարդերը ստեղծվել են ոսկերչական ֆիլիգրան տեխնիկայի միջոցով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ