Երվանդ Մանարյանն այսօր նշում է ծննդյան 94-ամյակը

Այսօր դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է:
Սիրված դերասանն իր ծննդյան օրը կանցկացնի նեղ ընտանեկան միջավայրում: Առավոտյան արդեն իսկ նրան այցելել են հին ընկերները՝ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից:
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ. օգոստոսի 10-ին՝ Իրանի Էրաք քաղաքում: Նա սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա` Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 1957-59թթ․ ղեկավարել է Գորիսի դրամատիկական թատրոնը: 1970-80թթ․ եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, ապա` «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Հետագայում աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում:
Բեմադրել է Հ.Թումանյանի «Հազարան բլբուլ», «Անհաղթ աքլորը», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», իր «Ժամանակ էն ժամանակն էր» պիեսները: Վերջինս 1987թ. մասնակցել է Վրաստանի «Բարեկամության ջահ» միջազգային փառատոնին և արժանացել մրցանակի: Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր` «Հայկական մանրանկարներ» (1966թ.), «Միքայել Նալբանդյան» (1968թ.), «Կառամատույցի կրպակը» (1968թ.), «Լույս» (1969թ.), «Դեղանյութի ծնունդը» (1967թ.), «Նորից ամառ եկավ» (1975թ.), «Ժառանգները» (1976թ.) և այլն: Հեղինակել է «Տժվժիկ» (1961թ.), «Տերն ու ծառան» (1962թ.), «Հանդիպում ցուցահանդեսում» (1968թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.) և այլ ֆիլմերի սցենարներ: Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), «Քաոս» (1973թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն: Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն: 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:
- Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%
- Բացահայտվել է հանցագործության 55 դեպք
- Կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին. հանրային բաց լսումներ` քաղաքապետարանում
- Հնչեց օդային տագնապի ազդանշան. Քաշաթաղում հայտարարվեց ուսումնամարզանք
- Բնակարանային գողության փորձ Վաղարշապատում
- Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց կոմպոզիտորական արվեստի փառատոնը
- Փաշինյանն ընդունել է Ազնավուրի որդուն
- Վարունգով դիետիկ աղցան
- Ես ՀՀԿ-ական եմ և ենթարկվում եմ հետապնդումների. Արամ Սիմոնյան (տեսանյութ)
- Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը
- Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն
- Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյան
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարի հետ
- Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, արյունով ազատագրված հողը ինչպե՞ս կարող ենք տալ ինչ-որ խոստումների դիմաց. Դավիթ Բաբայան
- Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են հոգեբանական աջակցություն
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Ռուս-ադրբեջանական սառնությո՞ւն
- Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ դիմել է Արարատ Միրզոյանին
- Վրաստանի ՊՆ ղեկավարը Հայաստան կժամանի
- Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում
- ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին
- Կազմավորվում է ՀՀ ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդ
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան
- Լոռու մարզում զանգվածային ծառահատումներ են տեղի ունեցել
- 2018թ. ընթացքում վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս