Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ. Արման Սահակյան

am
Es bats`ardzak arhnch`owt`yown ch`ownem BHK-i het. Arman Sahakyan_94103

Արման Սահակյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր մամուլում բացահայտ ապատեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի՝ ես օգնում եմ ԲՀԿ-ին ձայներ հավաքել ավագանու առաջիկա ընտրություններում:

 

 

Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ` մի քանի պատճառով. ես շարունակում եմ լինել ՀՀԿ անդամ, ղեկավարում եմ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպությունը, և ինչպես բոլորիս է հայտնի, ՀՀԿ-ն ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցելու:

Խնամի-բարեկամական կապերը չեն կարող որևէ կերպ ազդել իմ սկզբունքների և քաղաքական հայացքների վրա, իսկ «տասովշիկությամբ» զբաղվում է հենց նույն լրատվամիջոցը՝ այստեղից-այնտեղից որևէ բան «կպցնելու» նպատակով։

 

Հ.Գ. Պատվեր տվողներին և կատարողներին զուտ մի փոքրիկ հիշեցում. մենք շատ լավ քաղաքապետ ենք ունեցել»:

 

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ