Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ:
Համան

Ես երբեք չեմ զգացել, որ Սփյուռքը հոգնել է Հայաստանից. Ասպետ Արթինյան

am ru
Es erbek` ch`em zgats`el, or Sp`yowrhk`e hognel e Hayastanits`. Aspet Art`inyan_22553

«Արդեն երեք անգամ մասնակցել եմ նման համագումարների, և ակնկալիքներս մեծ են»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց Կահիրեում լույս տեսնող «Արև» թերթի խմբագիր Ասպետ Արթինյանը՝ ընդգծելով, որ տարեց տարի ավելի լավ է կազմակերպվում Հայաստան-Սփյուռք համաժողովը ինչպես արտաքնապես, այնպես էլ բովանդակության տեսանկյունից, արծարծվող հարցերը հետզհետե ավելի լայն ընդգրկում են ստանում:

 

Ըստ Արթինյանի՝ Հայաստանը նման է նոր կառուցվող շենքի, որի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո այն գեղեցիկ կառույց է դառնալու: «Հզոր ու մեծ տերությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, որոնք կառավարելու համար բազմաթիվ խորհրդատվական մարմիններ կան, այնուամենայնիվ, որոշ հարցերում սխալներ գործում են: Եվ բնական է, որ Հայաստանի նման փոքրիկ պետությունը ևս սխալներ գործի, մանավանդ, որ մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ, պատերազմող երկիր է և այլն: Ուստի, պետք չէ խոշորացույցով դիտել նրանց սխալները. Միայն չաշխատողն է սխալվում, քանի որ ոչինիչ չի անում, իսկ աշխատող մարդը սխալներից դասեր է քաղում»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Արթինյանի խոսքով, Արաբական գարունից բերած ճգնաժամից դեռ շատ երկրներ ուշքի չեն եկել: Այդ ճգնաժամային իրավիճակում շատ երկրների մեծահարուստներ իրենց գումարները դուրս բերեցին, բայց այդ գումարները ետ բերելու հնարավորություններ են մտածվում: Մեր զրուցակիցը բերեց Եգիպտոսի նախագահ Սիսիի օրինակը, ով կարողացել է երկիրը դուրս բերել ճգնաժամից ու զարգացման ուղով տանել: Արթինյանի դիտարկմամբ, կարելի որդեգրել այն օրինակները, որոնք Հայաստանի համար շահեկան նշանակություն կարող են ունենալ, կարելի է սովորել ու Հայաստանի պայմաններին հարմարացնելով կիրառել միջազգային փորձը: «Ես երբեք չեմ զգացել, որ Սփյուռքը հոգնել է Հայաստանից: Այդպիսի խոսակցությունները մեր միասնականության խաթարմանն են ուղղված»,- իր խոսքը եզրափակեց Ասպետ Արթինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ