Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ես և Փաշինյանը նման մտածելակերպ ունենք. Սաակաշվիլի

am ru es
Es ew P`ashinyane nman mtatselakerp ownenk`. Saakashvili_88403

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է օգոստոսի 17-ին կառավարության աշխատանքի 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրում ժողովրդական կառավարման ներդրման և պետության  հիմնական հարցերը   հանրաքվեով լուծելու մասին հայտարարություններին:

 «Շատ ուրախ եմ, որ ես և Փաշինյանը նման մտածելակերպ ունենք: Նա, գործերը խորը արկղերում չպահելով, չեզոքացնում է օլիգարխիայի և կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը և Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքն է փոխանցում: Նա սկսեց շատ արագ բարեփոխումներ կատարել, որոնք շատ արագ սկսեցին շոշափելի արդյունքներ բերել և ցնցել կոռումպացված «էլիտային»», - գրել է Սաակաշվիլին իր Facebook-յան էջում:

Վերջինիս դիտարկմամբ, Հայաստանի նախկին վերնախավը կփորձի տապալել Նիկոլ Փաշինյանին, որին հակազդելու համար Փաշինյանը Հայաստանի ժողովրդավարություն է ներդրել,  հանձնել է իշխանությունը ժողովրդին:

Սաակաշվիլին կարծում է, որ այժմ ՀՀ վարչապետը չի գնալ «համաձայնության»  «խորհրդարանում գտնվող ավազակների և կոռուպցիոներների» հետ, քանի որ բարեփոխումների համար անհրաժեշտ օրենքների և որոշումների ընդունման համար Փաշինյանը կարող է հանրաքվեների միջոցով ուղղակիորեն դիմել ժողովրդին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ