Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ես պատրաստ եմ մասնակցել բանակցություններին, բայց Արցախի ներկայացուցիչը պետք է մասնակցի, հակառակ դեպքում մենք չենք մոտեցել խնդրի կարգավորմանը. Փաշինյանի պատասխանը Ալիևին

am ru
Es patrast em masnakts`el banakts`owt`yownnerin, bayts`  Arts`akhi nerkayats`owts`ich`e petk` e masnakts`i, hakarhak depk`owm menk` ch`enk` motets`el khndri kargavormane. P`ashinyani pataskhane Aliewi

  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարությունը, թե ՀՀ վարչապետի խոսքը՝ Արցախը պետք է լինի բանակցող կողմ,  խոչընդոտում է բանակցություններինհետևաբար,

պատասխանատվությունն ընկնում է ՀՀ վարչապետի վրա: 

Ի պատասխան ասվածի՝ վարչապետ Փաշինյանը պատասխանեց հետևյալը.

«Բազմիցս պատրաստակամություն եմ հայտնել լիարժեք  ներգարվվել բանակցային գործընթացի մեջ և ասել եմ, որ իրավասու եմ համարում ինձ  բանակցել  Հայաստանի Հանարապետության անունից, նաև ասել եմ, որ իրավասու չեմ համարում բանակցել Արցախի անունից, որովհետև Արցախի վարչապետը չեմ»:

Այս առնչությամբ  վարչապետ Փաշինյանն արձանագրեց հետևյալ փաստըՇատ բնական է, որ Արցախը չի մասնակցում ՀՀ իշխանության ձևավորմանը, որովհետև Արցախն ունի  իր սեփական իշխանությունը՝ կառավարությունը, ԱԺ-ն, նախագահը, որն էլ իրավասու է բանակցել ԱՀ անունից»:

Փաշինյանը նկատեց, թե Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ, ըստ էության, ոչ մի սենսացիոն բան չկա, այն իմաստով, որՄիսկի  խմբի համանախագահող երկրների  նախագահների հայտարարությունում ևս՝ Արցախի վերջնական կարագավիճակի առումով, ընդգծվում է Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը, և դրանով  արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը:

Այսպիսով՝ մենք շատ պարզ հարց է ենք դնում, ասում ենք՝  բանակցում ենք ուղղակի բանակցելո՞ւ, թե՞ հարցը լուծելու համար: Եթե բանակցում ենք հարցը լուծելու համար, ուրեմն ինչպե՞ս ենք պատկերացնում հարցի լուծումն առանց հակամարտության կողմի մասնակցության: Իսկ եթե բանակցում ենք բանակցելու համար, ապա մենք պատրաստ ենք նաև այդպիսի ձևաչափով բանակցել: Բայց քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի մասնակցության անհրաժեշտությունը, նշանակում է մենք ընդհանրապես չենք մոտեցել հարցի կարգավորմանը:

Իսկ ընդհանրապես, իմ կարծիքով, ավելի շատ հարցի կարգավորմանը  խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների ու հռետորաբանության պատճառով:

Ամփոփելով խոսքը Փաշինյանը հայտարարեց.

«Ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգարվվելու պատրաստակամությունս և չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել ու Հայաստանը հրաժարվել է դրանից»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ