Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Եթե ազդեցություն ունենայինք դատարանների վրա, շատ մարդիկ այսօր ազատության մեջ չէին լինի. ԱԱԾ տնօրեն

am
Et`e azdets`owt`yown ownenayink` dataranneri vra, shat mardik aysor azatowt`yan mej ch`ein lini. AATs tnoren_96479

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն, անդրադառնալով սկանդալային ձայնագրության այն հատվածին, որտեղ նա ասում է՝  «ռուսների հետ հազիվ ենք բարիշել», բացատրեց. «Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո որոշ շրջանակներ սկսել էին լուրեր տարածել, որ Հայաստանում նոր իշխանությունները փոխում են արտաքին քաղաքական վեկտորը: Այդ մտահոգությունը կար նաև ռուս գործընկերների մոտ, որը հերքվել է»:

Այնուհետև նա անդրադարձավ այն հարցին, որ Սասուն Խաչատրյանի հետ զրույցում ասել է՝ «պետք է փակենք Խաչատուրովին», և մեկնաբանեց. «Եթե դատարանների կամ դատավորների վրա մենք կարողանայինք ազդեցություն ունենալ և խառնվել դատական գործին, հավատացեք, որ լիքը մարդ, ովքեր այսօր ազատ են արձակվել, ազատության մեջ չէին լինի: Ինչ վերաբերվում է փակելու-չփակելուն, դա մասնավոր զորույց է եղել, որի ընթացքում հնչել են թե հայհոյանքներ, թե խոսակցական բառեր»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ