Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Եթե եկել եք պետական համակարգ, բարի եղեք ստեղծել պետություն, ոչ թե քանդել. Գևորգ Գևորգյան

am
Et`e ekel ek` petakan hamakarg, bari eghek` steghtsel petowt`yown, och` t`e k`andel. Geworg Geworgyan _69888

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Բոլորն իրենց ժամանակներում խոսում են մի բանի մասին, որ նախկին իշխանությունները դիվիդենտներ էին տալիս իրենց ծառայություններ մատուցած անձանց, սակայն հիմա էլ նույն բանն է կատարվում, ոչինչ չի փոխվել: ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազատամարտիկ, «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր Գևորգ Գևորգյանը՝ խոսելով կառավարության կադրային քաղաքականության մասին:

«Թացն ու չորը խառնվել են իրար, և չենք կարողանում սթափ գնահատել, արդյոք արջի ծառայություն մատուցած մարդուն պե՞տք է երկրի կառավարման գործում տեղ տալ, թե՞ ոչ: Յուրաքանչյուրը, որ այսօր մտնում է պետական կայույց, և կապ չունի, թե որ օղակում է աշխատում, ներկայացնում է բոլորիս: Դուք վստա՞հ եք, որ այդ մարդը կարող է կրել նման պատասխանատվություն: Ինչո՞ւ եք իրեն նշանակել, որովհետև ինչ-որ մեկը խորհո՞ւրդ է տվել, կամ նա ձեր կողքին էր ու գոռում-գոչո՞ւմ էր, իսկ այն մարդիկ, ովքեր պետական մտածողություն ունեն, սակայն այլ մոտեցումներով են տեսել հարցի լուծումը, տեղ չունեն այդ համակարգում»,- ասաց Գևորգյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ տեխնոլոգիաների այս դարում շատ հեշտ է բացահայտել մարդկանց, նրանց տեսակն ու պրոֆեսիոնալիզմը: «Այսօր համացանցն այնքա՜ն հնարավորություններ է տալիս: Մտնում ես մարդու պրոֆիլը, նայում ես կենսագրությունը, նայում ես ճիշտն ու սխալը, սուտն ու ճիշտը, ընկերական շրջապատը, նայում ես գրագիտությունը, մոտեցումները, լայքերն ու քոմենթները, ու շատ կարճ ժամանակում հնարավոր է հասկանալ ով ով է: Ժոովուրդ ջան, դժվա՞ր է  մարդիկ գտնելը: Բայց խնդիրն այն է, որ պետք է ի վերջո ընդունել, որ եթե երկիր ես կառավարում, պատասխանատու ես ազգի առաջ: Եթե եկել եք պետական համակարգ, բարի եղեք ստեղծել պետություն, ոչ թե քանդել»,- նշեց ազատամարտիկը:

Գևորգ Գևորգյանն ընդգծեց, որ հայ ազգը եզակի է իր տեսակով՝ մենք սիրել գիտենք, մենք հաբերում ենք, բայց մեզ չեն կարող ստրկացնել: «Սովորաբար որտեղ մի 10-15 հոգի հավաքվում են, մի բան կոտրվում է, սակայն այստեղ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվեցին, ու մի ծառի ճյուղ անգամ չկոտրվեց: Մենք մեր տեսակով աստվածային մեծ ուժ ունենք, և ոչ մի անհրաժեշտություն չկա դա դարձնել չարություն ու այդպես առաջնորդվել: Հենց որ մարդ սկսում է չափն անցնել, ու անպատժելիությունն իր համար դառնում է  օրինաչափ, նա այնքա՜ն սխալներ է թույլ տալիս: Սակայն եթե դու պատասխանատվություն ես ստանձնում երկրի առաջ, պետք է ավելի հանուրժող լինես ու թույլ չտաս նման սխալներ»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ