Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Ֆլորիդայի դպրոցի հրաձգության արդյունքում առնվազն 16 մարդ է զոհվել

am en ru
Floridayi dprots`i hradzgowt`yan ardyownk`owm arhnvazn 16 mard e zohvel_43680

Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության արդյունքում առնվազն 16 մարդ է զոհվել, կասկածյալը՝ պատանի Նիկոլաս Քրուզը, ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է CNN- ը:  

Ավելի վաղ Բրովարդ (որտեղ տեղի է ունեցել միջադեպը) շրջանի ղեկավարը նշել էր, որ  միջադեպի հետեւանքով 17 մարդ վիրավորվել է: ABC հեռուստաալիքն էլ հաղորդում է  15 զոհի մասին: Դեռեւս զոհերի թվի պաշտոնական հաստատում չկա:

«Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ Նիկոլաս Քրուզը ձերբակալվել է», - ասել է հեռուստաընկերության թղթակիցը: Նշվում է, որ ողբերգության հեղինակ երիտասարդը դպրոցի նախկին սաներից է եղել, 18-19 տարեկան է եւ անցյալ տարի սպառնացել է իր դասընկերներին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ