Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում՝ Երևանում բացվել է «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը

am
Frankofoniayi mijots`arhowmneri shrjanakowm, Erewanowm bats`vel e <<Saryane ew Fransian>> khoragrov ts`owts`ahandese_99771

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 14-ը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, այլ դեսպաններ, մշակութային գործիչներ, հյուրեր: 


«Ցուցահանդեսը մեզ՝ բոլորիս, ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու սարյանական խորը աշխարհընկալմանը: Այսօր ներկայացված են Սարյանի փարիզյան շրջանի գործերը, որոնք նա ստեղծել է այնտեղ անցկացրած երկու տարիների ընթացքում և դրանք մեզ ծանոթ են միայն լուսանկարների միջոցով»,- ողջույնի իր խոսքում նշել է Լիլիթ Մակունցը:

 

Նկարչի այս գործերը, ցավոք, այժմ չկան. Փարիզից տունդարձի ճանապարհին Ֆրիժի նավի վրա բռնկված աղետալի հրդեհի պատճառով:

 

Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվում են Վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927 թ.)։

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ