Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ֆրանսերեն նոր գիրք Փարաջանովի մասին

am
Franseren nor girk` P`arajanovi masin_2071

Ֆրանսիացի կինոգետ Ժան-Մաքս Մեժանի խմբագրությամբ Փարիզի «Ժաք Ֆլամեն» հրատարակչությունում լույս է ընծայվել «Սերգեյ Փարաջանովՙ ռեժիսոր, խռովարար եւ նահատակ» («Sergueտ Paradjanov, cione՛aste, trublion et martyr») 152 էջանոց ժողովածուն: Հատորում ընդգրկված են ութ տարբեր ռեժիսորների, քննադատների, ուսումնասիրողների եւ արտադրողների հոդվածները, հարցազրույցները եւ ուսումնասիրությունները Փարաջանովի մասին (Սերժ Ավետիքյան, Արծվի Բախչինյան, Գրիգոր Համել, Ժան-Մաքս Մեժան, Ժերալդ Մորեն, Ժիլ Պրեսնիցեր, Ժան Ռադվանյի, Սվետլանա Սարգսյան): Հրատարակությանը լուսանկարներով աջակցել է Երեւանի Փարաջանովի թանգարանը:
Ժան-Մաքս Մեժանը կինոյի պատմության դասախոս եւ կինոգետ է, հեղինակ տասը գրքի, որ վերաբերում են այնպիսի նշանավոր ռեժիսորների, ինչպիսիք են Ֆեդերիկո Ֆելինին, Վուդի Ալենը, Պեդրո Ալմոդովարը, Էմիր Կուստուրիցան: Նա նաեւ մասնակցել է կինոյի մասին մի շարք կոլեկտիվ գրքերի ստեղծմանը: 2009 եւ 2013 թթ. այցելել է Հայաստան, առաջին անգամՙ որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Կինոգետների եւ կինոլրագրողների միջազգային ընկերակցության ժյուրիի անդամ:
«ԱԶԳ»

Լրահոս

Նմանատիպ նորություններ