Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ֆրանսիան Ադրբեջանին զենք չի մատակարարել և չի մատակարարի. դեսպան

am
Fransian Adrbejanin zenk` ch`i matakararel ew ch`i matakarari. despan_76827

Ֆրանսիան չի մատակարարի զենք, որը կարող է օգտագործվելու Արցախի դեմ պատերազմ սկսելու համար: Ֆրանսիայի դիրքորոշումն է վերահաստատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

 

Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանն ասել է. «Երբ իմացանք ադրբեջանական մամուլում տարածված կեղծ շշուկների մասին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, անմիջապես հերքում տարածեցինք: Դա մեկ անգամ ևս հնարավորություն տվեց հաստատելու մեր դիրքորոշումը: Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է միջազգային դրույթներից բխող իր ստանձնած պարտավորությունները՝ զերծ մնալ և չմատակարարել ոչ զենք, ոչ զինամթերք, որոնք կարող են օգտագործվել պատերազմ սկսելուն՝ այս պարագայում Արցախում»:

 

 

 

Դեսպանն ասել է նաև, որ Ֆրանսիան դրական է ընդունում հայաստանյան իշխանությունների ցանկացած արձագանք՝ հիմնված Արցախի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքի վրա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ