Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Գաբրիել Բալայանը՝ Ալիևի իրականությունից կտրված հայտարարության մասին

am
Gabriel Balayane,  Aliewi irakanowt`yownits` ktrvats haytararowt`yan masin _76235

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ իրենք դերակատարություն են ունեցել  Հայաստանում իշխանափոխության իրականացմանը,  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ասաց.

«Ալիևի ասածներն աշխարհում ընկալում են որպես իրականությունից կտրված հայտարարություններ: Սա հերթականն է այդ շարքից։ Կարծում եմ, դրան ինչ-որ լրջություն հաղորդելը և մեկնաբանելն անիմաստ է, որովհետև եթե հիշենք, որքան շատ են ֆանտաստիկայի ժանրից հայտարարություններ արվել, սա գուցե ավելի համեստ կթվա»,- ընդգծեց Բալայանը:

Նա շեշտեց, որ այս կապակցությամբ արտգործնախարարությունն ավելի մանրամասն հայտարարություն կանի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 9-ինկառավարության ընդլայնված նիստում ելույթ ունենալիս ասել էոր Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության հարցում։ Նա շեշտել է, որ իրենց վարած՝ Հայաստանի մեկուսացման ծրագիրն արդարացնում է իրեն և հետագայում ևս շարունակելու են այն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ