Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գագիկ Մակարյան. Ստվերի դեմ պայքարելու ժամանակն է

am
Gagik Makaryan. Stveri dem payk`arelow zhamanakn e_43552

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարել է, որ չպետք է վախենալ արտաքին պարտքից:

 

«Եթե այսպես շարունակվի, տնտեսական աճն ավելի առաջ կանցնի, քան արտաքին պարտք վերցնելու չափերն են։ Հետևաբար, տնտեսական աճն, իսկապես, կկոմպեսացնի արտաքին պարտքը և այն համամասնորեն կնվազի: Եթե նույնիսկ չմարենք էլ այդ պարտքը, ապա տնտեսական աճի միջոցով այն զուտ համամասնորեն կնվազի։ Արդեն մարման պրոցես է սկսել և այն պետք է ավելի ակտիվանա։ Կարծում եմ, որ այս ընդհանուր գծից կառավարությունը չի շեղվի։ Այն ժամանակն է եկել, որ գիտակցաբար, խորը ըմբռնումը կա տնտեսական աճ ունենալու, ստվերի դեմ պայքարելու համար։ Հակառակ դեպքում մենք արդեն տանուլ էինք տալու, և այս գործընթացը, եթե շարունակվի, շատ արագ կսկսենք լցնել դատարկված դույլը, դատարկված տնտեսությունը։ Ես չեմ անհանգստանում», - ասել է Գագիկ Մակարյանը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ