Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Գերմանիան դադարեցրել է Թուրքիային զինելու գործընթացը. Spiegel

am ru
Germanian dadarets`rel e T`owrk`iayin zinelow gortsent`ats`e. Spiegel_40844

Գերմանիայի կառավարությունը դադարեցնում է զենքի արտահանումը Թուրքիա` կապված Սիրիայի Աֆրին բնակավայրում քրդերի դեմ տարվող թուրքական ռազմական գործողության հետ:

«Դաշնային կառավարությունը խիստ անհանգստացած է Սիրիայի հյուսիսում ընթացող ռազմական հակամարտության պատճառով: Մենք չենք կարող կանխատեսել կոալիցիոն բանակցությունների արդյունքը, կարեւորագույն հարցերի քննարկման համար կսպասենք  կառավարության ձեւավորմանը: Ինչ վերաբերում է ներկայում ակտիվորեն քննարկվող   զենքի արտահանման հարցին, ապա կառավարության համար պարզ է, որ մենք չպետք է զենք մատակարար ենք հակամարտության շրջաններում եւ չենք անի դա», - Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի խոսքերն է մեջբերում   գերմանական «Spiegel» պարբերականը:

Պարբերականը ընդգծել է, որ Թուրքիայի համար Leopard տանկերի արդիականացման ծրագրերի կասեցման մասին որոշումը կայացվել է արտգործնախարար Գաբրիելի եւ  կանցլեր Մերկելի միջեւ՝ կապված Աֆրինում թուրքական ռազմական գործողության հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ