Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Գերմանիան մտադիր է խստացնել սահմանային միգրացիոն վերահսկողությունը. ՏԱՍՍ

am
Germanian mtadir e khstats`nel sahmanayin migrats`ion verahskoghowt`yowne. TASS_70058

Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը հաստատել է, որ մտադիր են փախստականների համար խստացնել սահմանային վերահսկողությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ներքին գործերի նախարարը Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նշել է, որ դա կանեն նույնիսկ այն դեպքում, երբ կանցլեր Անգելա Մերկելը այս հարցի շուրջ չկարողանա համաձայնության գալ ԵՄ-ի գործընկերների հետ:

«Եթե ԵՄ գագաթաժողովում չգտնվի արդյունավետ որոշում, ապա մենք վտարելուենք այն միգրանտներին, ովքեր գրանցված են Եվրամիության այլ երկրներում»,- ասել է նա:

Գերմանիայի կառավարությունում անօրինական միգրացիայի խնդիրը հանգեցրել է լուրջ տարաձայնությունների: Հորսթ Զեեհոֆերը ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է լինի միակողմանի կարգով հրամանագիր, ստորագրված երկրի ոստիկանության կողմից, ըստ որի սկսեն մերժել կացության իրավունքի տրամադրումը Գերմանիայի տարածքում: Գերմանիայի կանցլերին ժամանակ է տրվել՝  խնդրին լուծում գտնելու համար: Սակայն Մերկելը Զեեհոֆերին հիշեցրել է գերմանական քաղաքականության մեջ իրավասությունների տարանջատման մասին, ինչը ենթադրում է նաև հնարավորություն՝ կանցլերի կողմից ցանկացած նախարարի  հեռացում:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ