Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Ղարաբաղը Թուրքիայի արնահոսող վերքն է. Էրդողան

Gharabaghe T`owrk`iayi arnahosogh verk`n e. Erdoghan _28273

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը Բաքվի եւ Անկարայի ընդհանուր ցավն է:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Թուրքիայի համար նույնպիսի արնահոսող վերք է, ինչպեսին Ադրբեջանի համար է: Ցավոք, քանի դեռ Հայաստանը չի դադարեցնում ադրբեջանական տարածքների օկուպացիան, անհնար է լուծել այդ հարցը », - Բաքու կատարած այցի ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցների է ասել Էրդողանը :

Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքների, ինքնիշխանության եւ Ադրբեջանի միջազգային ճանաչում ունեցող սահմանների համաձայն, հաղորդում է rusarminfo.ru- ն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ