Ղարաբաղում պատերազմը կարող է ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ. Զատուլին

am en es ru
Gharabaghowm paterazme karogh e avartvel Adrbejani p`lowzmamb. Zatowlin_105879

Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունները կարող են ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

«Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը փոխզիջում չի ցանկանում, իրենը ցանկանում է վերցնել զենքի ուժով, ռազմական բյուջեի ավելացմամբ, ռազմական սպառնալիքի աճով: Մենք բացարձակապես հետաքրքրված չենք դրանում: Ուստի իմ ու գործընկերներիս ջանքերն ուղղված են նրան, որ կանխենք Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը: Այս առումով, Ադրբեջանի ղեկավարները և քաղաքական շրջանակները, որոնք շատ են խոսում պատերազմի հնարավորության մասին, դառնում են մեր հակառակորդները: Այս պատերազմը, ի դեպ, կարող է ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ: Սա այնքան էլ կայուն երկիր չէ, ինքան որ կցանկանար լինել», - ասել է Զատուլինը ruposters.ru- ի հետ զրույցում:

Խոսելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևի այն հայտարարության մասին, որով վերջինս մեղադրում էր Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի մեջ, նաև այն մասին, որ օրինագիծ է պատրաստվում, որով քրեական պատասխանատվության են ենթարկվելու ռուսական ընկերությունները, որոնք տարածաշրջանում բնական պաշարներ են հայթայթում, Զատուլինը ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի իսկական քաղաքականությունը արմատապես տարբերվում է հայտարարվածից.

«Ադրբեջանը, ինչպես որոշ այլ արևելյան պետություններ, ձևացնում են և քաղաքականություն են վարում: Մեծ տարբերություն կա նրա քաղաքականության և այն բանի միջև, թե ինչ է նա ցանկանում, որ մենք մտածենք նրա քաղաքականության մասին: Եվ սա դրանում համոզվելու հերթական դեպք է», - ասել է ռուս պատգամավորը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ