Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը:

Շլիման

Ղարաբաղյան հարցը կարող են լուծել միայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները. Կալաշնիկով

am ru
Gharabaghyan harts`e karogh en lowtsel miayn Hayastani, Rhowsastani ew Adrbejani ghekavarnere. Kalashnikov_95927

Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ խոսել է ղարաբաղյան հակամարտության լուծման մասին:

«Ոչ մի Մինսկի խումբ չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որքան էլ չափազանցվի նրա գործունեությունն ու նշանակությունը: Այս հարցը կարող են լուծել  միայն Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները», - ասել է Լեոնիդ Կալաշնիկովը:

Հեռուստակամրջի ընթացքում Կալաշնիկովն անդրադարձել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ պաշտոնական Բաքուն իր գործողություններում չի խախտում Ռուսաստանի շահերը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ