Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Ղևոնդ Ծ․ վարդապետ Մարդուկեսյան

am
Ghewond Ts. vardapet Mardowkesyan_81171

Ղևոնդ վարդապետ Մարդուկեսյանը՝ ավազանի անունով Կարապետ, եղել է Հնչակյան կուսակցության  կարկառուն անդամներից մեկը։ 1889թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա Ուստրի Սբ Փրկիչ  Հայաստանյայց եկեղեցում, զուգահեռաբար վարել է կուսակցական պաշտոններ Հնչակյան կուսակցության կազմում, ապա Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունում։

Ղևոնդ վարդապետ Մարդուկեսյանը կատարել է թարգմանչական աշխատանքներ անգլերենից 1916թ-ին թարգմանել է Լորդ Ջեյմս Բրայսի ճառը, որը հնչել է Լոնդոնի Լորդերի պալատում և նվիրված է եղել Հայկական կոտորածներին։ Թարգմանությունը հանձնվել է Սբ Էջմիածնին։

Մարդուկեսյանը վարել է հովվական պաշտոններ Պրովիտենսի Սբ Սահակ- Սբ Մեսրոպ և Ֆիլադելֆիայի եկեղեցիներում։

Շուտով, սակայն, Մարդուկեսյանն ընկել է տարակարծության մեջ և արդեն 1933թ-ին անցել Դաշնակցության շարքերն ու հակադրվել Մայր Աթոռի հեղինակությանը, որից հետո հռչակվել է կարգալույծ։ Շուտով քաջալերել է Գարեգին Նժդեհի <<Ցեղակրոն>> շարժմանը՝ այսպես էլ հակադրվելով Խորհրդային Հայաստանի գոյությանը։

Նրա կողմից Սոֆիայում լույս են տեսել <<Ամերիկահայությունը-Ցեղը և իր Տականքը>> խորագրով գիրքը։ Ազատական և Ռամկավար կուսակցությունների միավորումից հետո նա հակադրվել է նաև Ռամկավար Ազատական կուսակցությանը։ Այս ընթացքում դաշնակցականները Դուրյանի մահից հետո ջանում էին Մարդուկեսյանին դարձնել իրենց առաջնորդը, սակայն վերջինս տխուր վախճանի արժանացավ։

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ