Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Գիրք նվիրելու օրը ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում (Տեսանյութ, լուսանկարներ)

am en ru
Girk` nvirelow ore RhAK Shiraki marzayin grasenyakowm (Tesanyowt`, lowsankarner)_44814

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 10 տարի Հայաստանում տոնվում է նաև որպես Գիրք նվիրելու օր:

ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում այդ օրը հյուրընկալվել էին մարզի բազմաթիվ գրողներ, երիտասարդ ստեղծագործողներ, գրադարանավարներ, գրահրատարակիչներ, գրականագետներ և թարգմանիչներ, խմբագիրներ, գրքի ձևավորողներ, մանկավարժներ, մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ, ասել է թե՝ ողջ գրքասեր հասարակությունը:

 

Միջոցառումն իր օրհնանքի խոսքով և Տերունական աղոթքով սկսեց ՀԱԵ Շիրակի թեմի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը՝ գրասենյակին և գրադարաններին նվիրելով մեկական Նոր Կտակարան:

Շնորհավորելով Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 149-ամյակը՝ ներկաները խոսեցին նրա՝ ինչպես հայ գրականության զարգացման, այնպես էլ հայապահպանության և ազգային միասնության գործում ունեցած անգնահատելի ավանդի մասին:

 

 

Իրենց ստեղծագործություններն ընթերցեցին մարզի գրողների միության նախագահ Անդրանիկ Կարապետյանը, բազմաթիվ գրողներ ու երիտասարդ ստեղծագործողներ:

Իրենց գրքերից 1-ական օրինակ՝ թվով 23 հատ, հեղինակները սեփական մակագրությամբ նվիրեցին նորաստեղծ ՌԱԿ մարզային գրադարանին՝ փոխադարձաբար նվեր ստանալով 1-ական գիրք իրենց ընտրությամբ՝ «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի կողմից՝ 83 գիրք ընդհանուր քանակությամբ:

 

 

Ներկաները հույժ կարևորեցին գրքի, հատկապես տպագիր գրքի նշանակությունը մեր հասարակության կյանքում, ողջունեցին ՌԱԿ մարզային գրասենյակում գրադարան հիմնելու նախաձեռնությունը, գրողների հետ ընթերցողների, հատկապես ուսանողների և դպրոցականների հետ հաճախակի հանդիպման, շնորհանդեսների կազմակերպման անհրաժեշտությունը:

 

 

 Միջոցառումն անցավ դասական երաժշտության ուղեկցությամբ, ջերմ մթնոլորտում՝  եզրափակվելով մտերմիկ թեյախմությամբ:

 

  

 

 

Անուշ Հեքիմյան

 

ՌԱԿ «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ, բանաստեղծուհի

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ