Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Գիշերուզօր աշխատելու ենք. Էրդողանը կրկին Թուրքիայի նախագահն է

am
Gisherowzor ashkhatelow enk`. Erdoghane krkin T`owrk`iayi nakhagahn e_70358

Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընտրություններում հաղթանակ տոնելուց հետո Անկարայում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ ելույթ  է ունեցել և   խոստացել է նրանց օր ու գիշեր աշխատել՝ իր երկիրը վերածելով ամբողջ աշխարհի համար օրինակի:   

 «Շնորհակալ եմ յուրաքանչյուր քաղաքացուց, ով եկել է ընտրություններին և կատարել իր  պարտականությունը: Շնորհակալ եմ բոլոր թեկնածուներից և նրանց օգնականներից: Մենք ստացել ենք ժողովրդի մանդատը: Ոսւտի ապագայում մենք կուղղենք մեր թերությունները: Մեծամասամբ մենք ավարտեցինք նախագահական համակարգին ​​անցնելու նախապատրաստական աշխատանքները: Կողմնորոշվելով նախարարական պորտֆելների և կառավարության կազմի հարցում՝ մենք գիշերուզօր կաշխատենք   կատարել իրենց բոլոր պարտավորությունները և ողջ աշխարհի համար օրինակ կդառնանք », - ասել է Էրդողանը:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ին, Թուրքիայում տեղի են ունեցել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահական ընտրություններում ստանալով քվեների բացարձակ մեծամասնությունը՝ 52,6%-ը, վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ