Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գիտնականները պարզել են՝ որ մթերքն է օգնում արագ նիհարել

am ru
Gitnakannere parzel en, or mt`erk`n e ognowm arag niharel_68044

Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են այն միջոցը, որը կօգնի մարդկանց քիչ օգտագործել քաղցր և ճարպային մթերքներ և ազատվել ավելորդ քաշից:

Մասնագետները ավելորդ քաշից տառապող կամավորների հետ փորձ են իրականացրել: Մի քանի շաբաթվա ընթացքում վերջիններիս խնդրել են ուտել այնպիսի ճաշատեսակներ, որոնք մեծապես համեմված են եղել չիլի պղպեղով և իմբիրով, բացի այդ մարդիկ ստիպված են եղել իմբիրով թեյ խմել:

Փորձի արդյունքում պարզվել է, որ նման սննդի օգտագործումից հետո փորձի մասնակիցները կրճատել են քաղցր, աղի և ճարպոտ կերակրի ընդունումը:

Իսկ նրանք, ովքեր խմել են իմբիրի թեյ, ավելի արագ են հագեցել և ավելի քիչ են կերել:

Նման արդյունքների պատճառը, ըստ գիտնականների, չիլի պղպեղի և իմբիրի պարունակած  կապիացինի և կայսերոնի մեծ քանակություննն է: Դրանց օգտագործման արդյունքում բարձրացնում է օրգանիզմի ջերմաստիճանը, ավելանում է արյան շրջանառությունը և  քրտնարտադրությունը: Արդյունքում ավելի շատ կալորիաներ են այրվում, նյութափոխանակությունը ակտիվանում է, ինչն էլ հանգեցնում է ճարպի այրման և քաշի կորստի:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ