Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Գիտությունն իմ կինն է, իսկ գրականությունը՝ սիրուհին. Յանուշ Վիշնևսկին 64 տարեկան է

am
Gitowt`yownn im kinn e, isk grakanowt`yowne, sirowhin. Yanowsh Vishnewskin 64 tarekan e_88175

 

Lեհ գրող և գիտնական Յանուշ Վիշնևսկին այսօր նշում է ծննդյան 64 ամյակը: 

Եվրոպայում ու հետխորհրդային երկրներում մեծ ճանաչում գտած Վիշնևսկին մինչ 45 տարեկանը քիմիայի և ինֆորմատիկայի ոլորտներում հասնելով դոկտորի աստիճանի՝ հանկարծ որոշում է զբաղվել մեկ այլ` տրամագծորեն տարբեր գործով:

Առաջին` «Մենությունը ցանցում» վեպի հաջողությունն անհավատալի էր. բազմաթիվ վերահրատարակություններ, թարգմանություններ տարբեր լեզուներով: Հետո տպագրվեցին մի քանի ժողովածուներ ու վեպեր:

«Մենությունը ցանցում» վեպը միայն Լեհաստանում 300 000 օրինակով վաճառվեց: Երկար ժամանակ գրախանութներում բեսթսելլերների ցուցակն էր գլխավորում:

«Ես երկու զուգահեռ կյանք եմ ապրում՝ որպես գիտնական և որպես գրող: Գիրք գրելու գործընթացն ինձ մեծ ուրախություն է պարգևում: Գիտությունն իմ կինն է, իսկ գրականությունը՝ սիրուհին: Բոլորը գիտեն, որ տղամարդիկ ցանկանում են ունենալ թե մեկը, թե մյուսը, և նրանց համար շատ դժվար է ընտրություն կատարել»,- խոստովանել է Վիշնևսկին: 

Ներկայացնում ենք մի քանի մեջբերում լեհ գրողի ստեղծագործություններից.

  • Չկա ավելի անարդար բան, քան ինչ-որ մեկին անփոխադարձ կարոտելը: Դա անփոխադարձ սիրուց էլ վատ է:
  • Միասին բարձրաձայն ընթերցանությունը ավելի է կապում մարդկանց, քան միասին վարկը վճարելը:
  • Ամենաուժեղ ապրումների և ամենախոր ձանձրույթի պատճառը կանայք էին: Կանայք' որոնք այստեղ չէին…
  • Մարդկային հիշողությունը տարօրինակ մի բան է, նա միշտ պահպանում է այն, ինչն ամենաշատն է ուզում մոռանալ:
  • Երբ նա կար, ինձ ոչ-մի Աստված էլ պետք չէր:
  • Երբ մահանում է կնոջ սերը, մարում է կինն ու իրեն շրջապատող ամեն ինչ, երբ մահանում է տղամարդու սերը, մարում է միայն սերը:
  • Այդքան ուսումնասիրել եմ կանանց, բայց փառք Աստծո, չեմ հասկացել ու բացահայտել կնոջ առեղծվածը: Այն տղամարդիկ, ովքեր պնդում են, թե հասկանում են կնոջը, նրանք արդեն վաղուց հոգեբուժարանում են:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ