Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Գլենդելում հայ ոստիկանը մեղադրվում է մեքսիկական բանդաներին օգնելու մեջ

am en ru
Glendelowm hay ostikane meghadrvowm e mek`sikakan bandanerin ognelow mej_61383

Գլենդելի ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի աշխատակից Ջոն Բալյանը մայիսի 15-ին ձերբակալվել է իր տանը՝ դաշնային քննիչներին կեղծ տեղեկություններ հաղորդելու կասկածանքով: 

Քննիչների ցուցմունքների համաձայն, Բալյանը թաքցրել է Հարավային Քալիֆորնիայում իր կապերը մեքսիկական մաֆիայի եւ կազմակերպված հանցավորության հետ:

«Բալյանը ոչ միայն ճանաչել է լատինամերիկյան բանդաների անդամներին, այլեւ գրագրություն է ունեցել նրանց հետ, տրամադրել է նախապես վճարված բջջային հեռախոսներ, անձամբ է հանդիպել նրանց հետ»,-նշված է ցուցմունքներից մեկում:

Բալյանը կասկածվում է նաեւ բանդաներին շուրջկալների մասին նախապես տեղեկացնելու մեջ:

Մի դեպքում ինֆորմատորը նկարագրել է մի իրավիճակ, երբ Բալյանը տեղյակ է պահել բանդայի անդամներին ՀԴԲ աշխատակիցների այցի մասին, ինչը հնարավորություն է տվել մեքսիկական բանդայի գլխավոր թիրախին հեռանալ՝ նախքան գործակալները հաջորդ առավոտյան կժամանեին տվյալ վայր: Վկան իր ցուցմունքում ներկայացրել է Բալյանի խոսքը. «Ասա քո Բունչերին, որ ինքը համար մեկն է առավոտվա ցուցակում»:

Մայիսի 15-ի երեկոյան Գլենդելի ոստիկանապետը նշել է, այդ փաստերը ներկայացնում Գլենդելի ոստիկանության կամ մեր հասարակության դավանած արժեքները. «Դրանք նաեւ չեն ներկայացնում այն արժեքները, որոնք մեր սպաները ամեն օր ներկայացնում են մեր համայնքին ծառայություն մատուցելու գործում»:

Քննիչները նշել են, որ Բալյանը 2017 թվականին 6 ամսվա ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է եւ բազմիցս ստել է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ