Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Գորիսում անցկացվեց Թթի փառատոն

am es
Gorisowm ants`kats`vets`  T`t`i p`arhaton_75307

 

Այսօր՝ հուլիսի 7-ին Գորիսում անցկացվեց Թթի փառատոն: Այն արդեն չորրորդ անգամ էր կազմակերպվում: Փառատոնին մասնակցում էին Սյունիքի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ, ովքեր հայ և օտարազգի զբոսաշրջիկներին ներկայացրին խմիչքներ, Սյունյաց աշխարհի ուտեստներ, հետաքրքիր ձեռագործ աշխատանքներ:

«Փառատոնն այս տարի համընկավ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելու հետ, և մենք շատ ենք ցանկանում զբոսաշրջիկներին ցույց տալ, թե թթից ինչ է հնարավոր ստանալ` չիր, դոշաբ, օղի: Ցանկանում ենք փառատոնի միջոցով նպաստել Գորիսի աշխուժացմանը, ակտիվացմանն ու զարգացմանը»,- նշեց միջոցառման հաղորդավար Գրիգը:

Զբոսաշրջիկներից մեկը ներկայացնելով իր տպավորությունները, ասաց, որ տարբեր երկրներում մասնակցել է շատ ուշագրավ փառատոների, սակայն այն ջերմությունն ու միասնականությունը, որը կա Թթի փառատոնում, ոչ մի տեղ չի զգացել:

Փառատոնին կազմակերպվեց ինտերակտիվ պարային շոու, անցկացվեց թութ թափ տալու մրցույթ, հաղթողները մրցանակների արժանացան: Ներկաները հնարավորություն ունեցան համտեսել  թթի օղի, դոշաբ, Սյունյաց աշխարհի ուտեստները:

Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան տեղի պարային համույթները, երգչախմբերն ու թատերախմբերը: Հայրենասիրական երգերի կատարումներով ներկաներին բավականություն պատճառեց Երևանից հրավիրված երգիչ Դավիթ Հակոբյանը:

Փառատոնն  անցկացվեց «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ