Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Գորիսում տեղի է ունեցել ԱՊՀ սինֆոնիկ նվագախմբի համերգը

am
Gorisowm teghi e ownets`el APH sinfonik nvagakhmbi hamerge_75431

«Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 7-ին, Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում:

 

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ ծրագիրը միտված է նպաստելու մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը: Այն ծառայում է ընտրված քաղաքների մշակությաին, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, մայրաքաղաքից դուրս ստեղծագործական ռեսուրսները բացահայտելուն և ԱՊՀ ժողովուրդներին միավորող մշակութային համագործակցության ամրապտնդմանը: Ուզում եմ ընդգծել, որ, այո՛, մարզերը մեր մշակութային կյանքի բաղադրիչը պետք է լինեն, այն էլ հարուստ կենսագրություն ունեցող այնպիսի մարզը, որի մասին գրել են Ստեփանոս Օրբելյանը, Ղևոնդ Ալիշանը…

Համոզված եմ, որ «Գորիսը՝ 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի իրականացումը նոր շունչ կտա Գորիսին, ինչպես նաև կխթանի զբոսաշրջությունը այս փոքրիկ քաղաքում»,-միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Պաշոտնական բացման արարողությանը հաջորդեց ԱՊՀ սինֆոնիկ նվագախմբի համերգը: Հատուկ «Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի համար ստեղծված նվագախմբում ելույթ ունեցան Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի երաժիշտները: ԱՊՀ սինֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում հնչեցին 20-րդ դարի հայ և ռուս անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Նվագախումն առաջին անգամ կատարեց նաև «Գորիսը` 2018–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի հիմնը, որի հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Ամիրխանյան է:

Մշակութային երեկոն եզրափակվեց ԱՊՀ երկրների DJ fest-ով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ