Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գուգարաց թեմի Առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

am en ru
Gowgarats` t`emi Arhajnord Sepowh ark`episkopos Ch`owljyan_34833

«Հայ ձայն» էլեկտրոնային լրատվական պարբերականի մեկամյակի առթիվ

 

Հարգելի խմբագրակազմ, Հայրական սիրով և օրհնությամբ շնորհավորում ենք Ձեզ «Հայ ձայն» եռալեզու էլեկտրոնային լրատվական պարբերականի մեկամյա գործունեության առթիվ:

«Հայ ձայն»-ը արդեն մեկ տարի է, որ լայնորեն, անմնացորդ սիրով լուսաբանում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող առանցքային հարցերը, Արցախյան հիմնահարցին և Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացները, տարածաշրջանում տեղի ունեցող մշակութային, տնտեսական իրադարձություններն ու կարևոր զարգացումները: Գնահատելի է, որ պարբերականի առանցքային բաժնի մաս են կազմում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանում և արտերկրում:

Հայրենի մեր երկրին ու հարազատ ժողովրդին մատուցած Ձեր անշահախնդիր ծառայության գնահատանքով՝ այսու գրով օրհնում ենք Ձեզ և պարբերականի խմբագրակազմին, մաղթում բեղմնավոր աշխատանք, տոկուն կամք ու անմնացորդ նվիրում:

Թող Բարձրյալն Աստված օգնական լինի սույն պարբերականի հիմնադիրներին, խմբագրակազմին և բարեպաշտ մտավորականներին՝ ի փառս ընթերցասեր լայն զանգվածների: Լավագույն մաղթանքներով և օրհնությամբ՝

 

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

 

Առաջնորդ Գուգարաց թեմի

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ