Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Գրքի շնորհանդես. «Հնագույն հայոց մշակույթ. հայկական հնագույն ժամանակների մետաղ, սառը զենք, մարտարվեստ, դիցաբանություն»

am
Grk`i shnorhandes. <<Hnagowyn hayots` mshakowyt`. haykakan hnagowyn zhamanakneri metagh, sarhe zenk`, martarvest, dits`abanowt`yown>>_40781

Հայոց բանակի տոնին ընդառաջ՝  հունվարի 27-ին, ժամը 14:00-ին, Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Ռաֆիկ Բադալյանի «Հնագույն հայոց մշակույթ. հայկական հնագույն ժամանակների մետաղ, սառը զենք, մարտարվեստ, դիցաբանություն» գրքի շնորհանդեսը:

Հեղինակը գրքում անդրադառնում է Հայկական լեռնաշխարհի մետաղագործությանը, մետաղյա զենքի պատմությանը, մարտարվեստին, որոնց զարգացումը հին դարերում սերտորեն կապված էր տվյալ հասարակության մշակութային և հոգևոր զարգացման մակարդակի հետ: Դա թերևս և՛ պատմություն է, և՛ դիցաբանություն, և՛ մտածելակերպ: Գրքում ներկայացված են նաև Ռաֆիկ Բադալյանի պատմագրական ուսումնասիրությունները:

Ռաֆիկ Բադալյանը ծնվել է 1943 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1978 թ. Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում:

 

Միկրո-էլեկտրոնիկայի, միկրո-օպտիկական ուսումնասիրությունների, դիէլեկտրիկների և մետաղների մասնագետ է: Երկար տարիներ զբաղվել է սուսերամարտով, արևելյան մարտարվեստով, ձիասպորտով: Միկրոքանդակագործ է, ՀՀ ժողովրդական վարպետ: Ավանդական արվեստների և փառատոների միջազգային կազմակերպության՝ CIOFF-ի անդամ է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ