Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Գրպանահատությունը կքրեականացվի

es am ru
Grpanahatowt`yowne kk`reakanats`vi_94511

Կառավարությունը հավանության է արժանացրել գրպանահատությունը քրեականացնող օրինագիծը:

«Եթե հափշտակության չափը չի գերազանցում 5 հազար դրամը, չի համարվում զգալի չափ, ապա դրա համար պատասխանատվությունը տարբերակված է: Երբ հափշտակությունը կատարվել է բնակարանից կամ մի խումբ անձանց կողմից, ևս տարբերակված մոտեցում չկա: Մենք առաջարկում ենք, որ դա պայմանավորված չլինի 5000 դրամի չափով, քանի որ բնակարանից գողության վտանգավորությունը մեծ է: Բնակարանից գողություն անողը նախապես չի պլանավորել, որ հենց 5 հազար դրամի չափով է գողություն անելու»,- նշել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:  

Վերջինս նշել է, որ առաջարկվում է քրեականացնել գրպանահատությունը, ինչն այսօր լուրջ խնդիր է:

Նախարարի խոսքով, գողության դեպքերի կեսից ավելին իրականացվում է տրանսպորտային միջոցներում մարդկանց գրպանից: Դրանք կազմում են շուրջ 65 տոկոս: Իսկ գողացվածի չափը, որպես կանոն, չի գերազանցում 50 հազար դրամը:

«Հանցագործություն կատարած անձինք, որպես կանոն, չեն կալանավորվում, եւ կրկին կատարում են նույն հանցագործությունը: Քանի որ սրանք մասնավոր մեղադրանքի դաշտից են, այսինքն՝ պետք է լինի տուժողի բողոքը եւ եթե լինում է հաշտություն, ապա հետապնդում չի իրականացվում»,-ասաց Զեյնալյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ