Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները քննարկել են Յուրի Խաչատուրովի փոփոխման հարցը

am
HAPK erkrneri AG nakhararnere k`nnarkel en Yowri Khach`atowrovi p`op`okhman harts`e_103493

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ Նյու Յորքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացը:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ կատարել ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր փոխանակել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ:

Իր խոսքում նախարար Մնացականյանը կարեւորել է նախարարական հանդիպման այս ավանդական ձեւաչափը, որպես արտաքին քաղաքական համակարգման արդյունավետ հարթակ:

ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների ուշադրությանն է ներկայացվել նոյեմբերին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմինների նիստերին, ինչպես նաեւ կազմակերպության աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրել են «Տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ակտիվացման», «Աֆղանստանում իրադրության, երկրի հյուսիսային նահանգներում ԴԱԵՇ-ի դիրքերի ամրապնդման եւ Աֆղանստանի իսլամական հանրապետությունից թմրամիջոցների տարածման վտանգի աճի», «Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացմանն ուղղված ջանքերի» վերաբերյալ հայտարարությունները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ