Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

ՀԱՊԿ-ն կարող է միջամտել միայն պատերազմի դեպքում. Գառնիկ Իսագուլյան

am
HAPK-n karogh e mijamtel miayn paterazmi depk`owm. Garhnik Isagowlyan_76127

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հակառակորդը  Նախիջևանում  դիրքային տեղաշարժեր է արել՝ տեղավորվելով  Արենի գյուղի մատույցներից մի քանի կմ հեռավորության վրա: Գյուղի ուղղությամբ, հատկապես  երեկոյան ժամերին  կրակոցներ են լինում, որը լուրջ անհանգստություններ է առաջացրել բնակչության շրջանում:
Մամուլում  և հասարակական շրջանակներում կրկին սկսեցին շրջանառվել մտագոհություններ ՀՀ-ի՝  ՀԱՊԿ-ի անդամության  վերաբերյալ, այն նկատառումներով, թե, ի վերջո, ինչու՞ ՀԱՊԿ-ն  որևէ  միջամտություն անում վերջին դեպքերի հետ կապված:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը թեմայի վերաբերյալ զրուցեց  ՀՀ-ում Արցախի  ներկայացուցիչ, Արցախի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ, ով շեշտեց, որ ՀԱՊԿ-ի միջամտությունը նախատեսվում է Հայաստանի վրա հարձակման և լայնամասշտաբ գործողությունների դեպքում:

«Ցանկացած պայմանագիր նախատեսում է համագործակցության հետ կապված հարցերը, այս դեպքում ևս սահմանված է, թե ՀԱՊԿ-ն որ  պարագայում  կարող է ուղղակիորեն միջամտել, և որ պարագայում պետք է տվյալ պետությունը ինքը նախաձեռնություն ցուցաբերի, որ այդ օժանդակությունը լինի:
Նախիջևանի դեպքերը չենք կարող լայնամասշտաբ պատերազմ համարել,  ՀԱՊԿ-ի միջամտություն նախատեսվում է, եթե իր դաշնակցի վրա  հարձակում է լինում, պատերազմական գործողությունների դեպքում նա իրավականորեն կարող է որոշակի գործողությունների գնալ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Անդրադառնալով Արցախի սահմանում Ադրբեջանի հետ լարվածությանը,  Իսագուլյանը նշեց, որ այդ առումով Հայաստանի համար կիսապատերազմական իրավիճակ է, և ոչ պատերազմական. «Մենք պաշտոնական պատերազմի մեջ չենք, եթե խոսում ենք Արցախի  և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ապա այո, պատերազմական իրավիճակ է, և քանի որ ՀՀ-ն Արցախի կողքին է և անվտանգության երաշխավորը, մենք այդ առումով ասում ենք, որ Հայաստանը կիսապատերազմական  իրավիճակում է: ՀՀ-ն, որպես այդպիսին,  երբեք պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ, իսկ պատերազմի դեպքում, միանշանակ, պայմանագիրը  գործելու է»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ