Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՀԱՊԿ-ում ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը

am
HAPK-owm nerkayats`vel e hay-adrbejanakan sahmanowm tirogh iravichake_76555

Ղազախստանի նախագահության ՀԱՊԿ քարտուղարությունում հուլիսի 10-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի նիստ, որի ընթացքում վերանայվել և վերջնական տեսքի է բերվել Կենտրոնական Ասիայի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Ներքին հաստատման համար փաստաթղութը  ներկայացվել է ՀԱՊԿ անդամ պետություններին: Այս մասին տեղեկանում ենք REGNUM-ի հրապարակումից, որը վկայակոչում է կազմակերպության քարտուղարության հայտարարությունը:

ՀԱՊԿ անդամների անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ձևաչափի շրջանակներում խոսվել է նաև Նախիջևանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի վիճակի մասին: Այդ մասին զեկուցել է կազմակերպությունում Հայաստանի  մշտական ​​ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը:

Աղբյուրը նաև նշում է, որ այս տարվա մայիս ամսից Նախիջևանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն է նկատվում, իսկ ադրբեջանական կողմը փորձում է ավելի շահեկան դիրքեր գրավել այդ հատվածում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ