Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

ՀՖՖ-ն վերակազմակերպվում է

am
HFF-n verakazmakerpvowm e_75395

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է վերակազմակերպման արտահարթ ժողով անցկացնելու մասին: Այս մասին հաղորդում է  ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ տեղի կունենա սեպտեմբերին, իսկ առաջիկա օրերին ՀՖՖ գործադիր կոմիտեն կկայացնի որոշում Ժողովի օրակարգի, վայրի, օրվա և ժամի մասին:

 

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն հանդես էր եկել նաեւ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նպատակով անհրաժեշտ քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ: Ակումբները մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ արդյոք համաձայն են, թե ոչ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պրոֆեսիոնալ լիգա ստեղծվելու պարագայում, կօժանդակի մասնակից ակումբներին իրավական և կանոնակարգային նորմերի ձևավորման հարցում, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաշրջանի համար 100 միլիոն դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ