Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՀԳՄ համագումարը հապճեպ է կազմակերպվել՝ թեկնածուներին անակնկալի բերելով. Հրաչյա Սարիբեկյան

am
HGM  hamagowmare hapchep e kazmakerpvel, t`eknatsownerin anaknkali berelov. Hrach`ya Saribekyan_76995

Երեկ  տեղի ունեցավ  Հայաստանի գրողների  միության համագումարը, որտեղ Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց միության նախագահի պաշտոնում: Միության ղեկավարի պաշտոնի շուրջ մրցակցությունը թեժ չէր, ավելին, առաջադրվել էր միայն գործող նախագահի թեկնածությունը: Համագումարի ժամանակ ինքնառաջադրվեց նաև Վոլոդյա Հայրապետյանը, սակայն թեկնածությունը հավանություն չստացավ ոչ մեկի կողմից:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը թեմայի վերաբերյալ զրուցել է արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանի հետ


-Պարո՛ն Սարիբեկյան, Գրողների միության համագումարը և նախագահի  ընտրությունը, կարծես թե, ոչ մի գրողի մոտ հետաքրքրություն  չէր առաջացրելՆախագահի պաշտոնի համար առաջադրվել էր միայն գործող նախագահ  Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը, իսկ համագումարին ներկայացել էր անդամների շուրջ կեսը միայն: Ինչո՞վ եք բացատրում այս հանգամանքը, ո՞րն է նման պասիվության պատճառը՝ անտարբերությու՞ն, կոնֆլիկտնե՞ր, թե՞ այլ պատճառներ են առկա:

 

-Տարիներ շարունակ հստակ մեխանիզմներ են կիրառվել, որպեսզի Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվի: Իր անձի դեմ ոչինչ չունեմ, իրեն համակրում եմիր գրականությունն էլ գնահատում եմ: Բայց, տեսեք, թե ինչ իրավիճակ է. Գրողների միության պաշտոնական օրգանը՝ «Գրական թերթ»-ը հոնորար չի տալիս, այսինքն, այնտեղ տպագրվող գրողները վարձատրություն չեն ստանում: Բայց, փոխարենը Գրողների միությունը սոցիալական օժանդակություններ, ֆինանսական օգնություն է տրամադրում գրողներին՝ տարբեր հարցերով
Երբ մարդուն իր աշխատանքի դիմաց հոնորար ես տալիս, նա դա շատ բնական է համարում, բայց երբ սոցիալական օգնություն ես տալիս, նա կախման մեջ է ընկնում, երախտապարտ և  շնորհակալ է լինում: Ոչինչ չունենալով այդ բարեգործական քայլերի դեմ, պետք է նշել սակայնոր դրանք կախվածության մեջ են գցում մարդուն, այդ դեպքում ուղղակի նպաստելով Էդվարդ Միլիտոնյանի վերընտրմանը:   
Բայց ինչու այդ գումարները չեն ուղղվում հոնորարներին, ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ գրողն իր աշխատանքի դիմաց վարձատրվերի վերջո, Գրողների միությունը սոցիալական գործառույթ իրականացնող կառույց չէ: Սրանից բացի, ընտրությունը շատ  հապճեպ էր կազմակերպվել:


-Այսինքնհամագումարն ու ընտրությունը նախատեսված ժամկետից շու՞տ են տեղի ունեցել:

-Ընտրությունն  անցկացվում է 5 տարին մեկ և ըստ ժամկետի՝   ընտրությունը պետք է տեղի ունենար  այս տարվա աշնանը: Նախորդ ընտրությունները  տեղի են ունեցել 2013 թ-ի աշնանը, այսինքն, 5 տարին դեռ լիարժեք չէր  լրացել:
Թե ինչով է դա պայմանավորված,  կարելի է ենթադրել՝  թեկնածուների անուններ են շրջանառվել և հապճեպությունը պայմանավորված էր այդ հանգամանքով: Ժամկետի ընտրությունից թեկնածուներն անակնկալի էին եկել: Գրողների միության մի խումբ անդամներ  ցանկություն էին հայտնել նաև, որ իմ թեկնածությունը ևս առաջադրվի: Ես օրվա նշանակման մասին Գրողների միության կողմից տեղեկացվել եմ համագումարից երկու օր առաջ, և որքանով տեղյակ եմ՝  մնացածին ևս 1-2 օր առաջ են տեղեկացրելՀայտարարությունն էլ տրվել էր 4 օր առաջ: Մարդիկ պարզապես անպատրաստ են եղել այս համագումարին:
Այստեղ մի հանգամանք ևս կա ՝ սփյուռքի գրողներն իրենց ձայները դեռ ընտրությունից առաջ են ուղարկել, բայց ինչպես է դա հնարավոր, ինչպե՞ս են քվեարկում, եթե չգիտեն՝ ովքեր են մնացած թեկնածուները:
Կամ ի՞նչ է նշանակում պարոն Միլիտոնյանի այն հայտարարությունը, որ քվեարկել կարող են նաև տանից՝ առանց համագումարին ներկա գտնվելու:
Ինձ զարմացրեց նաև, որ համագումարին չէին մասնակցում ընդդիմադիր հայացքների տեր գրողներըմի քանի հոգի էր ներկա: Այդպիսի գրողները բազմաթիվ են, բայց  համագումարին չէին եկել, չգիտեմ, թե ինչ է պատճառը: Ես հիշում եմ, թե ինչ էր կատարվում նախորդ ընտրության ժամանակ, մարդիկ իրար ուղղակի հերթ չէին տալիս:

-Ինչպե՞ս եք գնահատում միության աշխատանքը և  գրական ոլորտում  քաղաքականությունը:

-Ես կարծում եմ՝ այնտեղ գրական մթնոլորտ չկա, գաղջ մթնոլորտ է: Ինչու՞, որովհետև շենքում մնացել է միայն  թատրոն, 1-2  խմբագրություններ, և  պարոն Միլիտոնյանի աշխատասենյակը, մնացածը  տարբեր գրասենյակներ են, որոնք գրողների հետ ոչ մի կապ չունեն: Մտնողը չի հասկանում, թե ուր է հայտնվել: Ես շատ կուզեի, որ մեր ամսագրերը՝ «Գրանիշ»-ը, «Անդին»-ը, «Գարուն»-ը և մնացյալը լինեին Գրողների միության շենքում, որ մարդիկ ելումուտ ունենային, գրական քննարկումներ ծավալվեին և այլն: Այժմ անկենդան մթնոլորտ է Գրողների միությունում: Կարևոր է նաև, որ գրողները հոնորար ստանային «Գրական թերթում» տպագրվելու համար, ոչ թե այդ գումարներն օգտագործվեին սոցիալական օգնություն ցույց տալու համար՝ գրողներին կախյալ դարձնելով միությունից: Ես ոչինչ չունեմ այդ սոցիալական օժանդակությունների դեմ, բայց երբ դրանք դառնում են կախյալ  դարձնող մեխանիզմներ, արդեն անընդունելի են դառնում:



Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ