Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

ՀՀ ԱՆ նախարարը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզում

am es
HH AN nakharare shrjayts` e katarel Geghark`ownik`i marzowm_75323

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց է կատարել  Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Կանգառներից մեկը  Սևանի  բժշկական կենտրոնի նորակառույց մասնաշենքն էր, որտեղ   նախարարը և մարզպետը ծանոթացան պետական միջոցներով  իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Այստեղ նախարար Արսեն Թորոսյանը և մարզպետ Իշխան Սաղաթելյանը համատեղ քննարկեցին բուժհաստատության տեխնիկական ու մասնագիտական վերազինումների հետ կապված խնդիրներ:

«Մասնագետ կադրերի գործուղումը մարզեր ջանքեր են պահանջելու նաև մարզային իշխանություններից ու տեղական ինքնակառավարման մարմիններից: Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք նրան, որ մարզեր գործուղված մասնագետներն ապահովվեն բավարար պայմաններով և իրենց չզգան աքսորյալների կարգավիճակում»,- նկատեց Արսեն Թորոսյանը:

Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայություններն առաջիկա երկու ամիսների ընթացքում ձեռք կբերեն շտապօգնության և ռեանիմացիոն նոր ավտոմեքենաներ:

Նախարարի խոսքով,  2-ական շտապօգնության ավտոմեքենաներ կտրամադրվի Սևանի և Գավառի բժշկական կենտրոնների, Վարդենիսի հիվանդանոցի, 3-ը՝ Մարտունու բժշկական կենտրոնի և 1-ը՝ ճամբարակի առողջության կենտրոնի կազմում գործող շտապօգնության ծառայություններին: Նրանք կստանան նաև  մեկական ռեանիմացիոն  ավտոմեքենաներ:

Նախարար Արսեն Թորոսյանը  և մարզպետ Իշխան Սաղաթելյանը այցելել են նաև Մարտունու բժշկական կենտրոն և դիտարկել այն շինհրապարակը, որտեղ առաջիկայում կառուցվելու է բժշկական կենտրոնի շենքը:

«Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մինչև 2018 թվականի ավարտը կամ 2019 թվականի սկիզբը կմեկնարկի բժշկական կենտրոնի շինարարությունը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ