Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները նոր նախարարից հանձնարարականներ են ստացել

am
HH mshakowyt`i nakhararowt`yan ashkhatakazmi storabazhanowmneri ghekavarnere nor nakhararits` handznararakanner en stats`el   _61459

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս 3 աշխատանքային օրերի ընթաքում տարբեր հանդիպումներ է ունեցել մշակույթի ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ /հանդիպումները դեռևս շարունակվում են/ և ծանոթացել նրանց կողմից բարձրացված հարցերին և ոլորտներում առկա խնդիրներին: Նախարարը նշեց նաև, որ նախարարի տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարն արդեն ներկայացրել են նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքները: «Սակայն ցանկություն ունեցա յուրաքանչյուրիցդ լսել ձեր ղեկավարած ստորաբաժանումներին վերապահված գործառույթների և ընթացիկ աշխատանքների մասին»,- հավելեց նախարարը:

 

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գործակալությունների, վարչությունների և բաժինների ղեկավարները նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրեցին իրեց ղեկավարած ստորաբաժանումների գործառույթներն ու դրանից բխող աշխատանքներն ու ընթացիկ հարցերը:

 

Նախարարը շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին իրենց ստորաբաժանումներին վերապահված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար, համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուրն իրեն վստահված աշխատանքը կատարում է բարեխղճորեն:

 

Այնուհետև, նախարարը հորդորեց և պահանջեց աշխատակազմից լինել առավել պատասխանատու, բարձրացնել աշխատանքների կատարման արդյունավետությունը և տվեց համապատասխան հանձնարարականներ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ