Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ

am
HH p`astabanneri palati haytararowt`yowne AATs tnoreni ew HK`Ts peti gaghtnalsman veraberyal_98107

 

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տաածել՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ

ՓՊ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության, ինչպե՛ս (1) գաղտնալսման և հրապարակման փաստի, այնպես էլ՝ (2) դրա բովանդակության վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատվել է նշված խոսակցությունը միմյանց միջև տեղի ունենալու փաստը, ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ տեղի է ունեցել վերոնշյալ սահմանադրական երաշխիքի խախտում, ինչն իրավական պետության տեսանկյունից անթույլատրելի է:

Նկատի ունենալով այն, որ գաղտնալսված անձինք առանձնահատուկ պաշտոնական կարգավիճակ ունեն, ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ գաղտնալսման և հրապարակման փաստը խաթարում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգը:

Պետության ազգային անվտանգությունն իրենից ներկայացնում է համակարգ, որն ուղղված է անձի, հասարակության և պետության անվտանգության ապահովմանը, երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տնտեսության բնականոն զարգացման, հասարակության նյութական և հոգևոր արժեքների ամրապնդմանը, ներքին և արտաքին սպառնալիքներից քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությանը:

2. Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգության առիթ է տալիս՝ առաջացնելով առնվազն հետևյալ երեք հարցերը.

ԱԱռկա է արդյո՞ք դատարանի գործունեությանը միջամտելու գործողությունթե՞ ոչ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հռչակում է դատարանի և դատավորի անկախությունը, սահմանելով, որ՝ արդարադատություն և որպես դատարանօրենքով նախատեսված այլ լիազորություններինչպես նաևդատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ էպետական և տեղական ինքնակառավարման մարմիններիցպաշտոնատարֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկիայդ թվումպարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակության մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված որոշ արտահայտություններ չեզոք դիտորդի մոտ առերևույթ կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ դատավորն իր հնարավոր վարքագիծը համաձայնեցնում է գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

ԲԱրդյո՞ք նախաքննության մարմինը կալանավորման կիրառման միջնորդություն ներկայացնելիս օրենքովնախատեսված խափանման միջոց կիրառելու նպատակներից տարբերվող այլ նպատակ է հետապնդում.

Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակության մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված որոշ արտահայտություններ չեզոք դիտորդի մոտ առերևույթ կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման կիրառման միջնորդություն ներկայացնելիս օրենքով նախատեսված խափանման միջոց կիրառելու նպատակներից տարբերվող այլ նպատակ է հետապնդում:

ԳԱրդյո՞ք փաստաբան Վահե Գրիգորյանի առնչությունը գաղտնալսված խոսակցությանըկարող է գնահատվելորպես փաստաբանի անկախության թուլացում.

Իրավունքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա հիմնված հասարակության մեջ փաստաբանը հատուկ դեր է ստանձնում։ Փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին, որոնք նրան վստահվել են:

Փաստաբանի գործունեության հիմքում ընկած է անկախության սկզբունքը:

Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է, որ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիսփաստաբանը պետք է անկախ լինիայսինքնազատ ազդեցություններից ևհատկապեսայնպիսիազդեցություններիցորոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքինճնշումից և որը կարող է բացասաբար ազդել վստահորդի գործի վրա։ Փաստաբանը պետք է խուսափի իրանկախության թուլացումից և ուշադիր լինի իր մասնագիտական չափորոշիչների հանդեպորպեսզի նրանքչհարմարեցնի դատարանին կամ երրորդ անձանց գոհացնելու համար։ Այս անկախությունը անհրաժեշտ է նաև ոչվիճելի դեպքերումև դատավարությունների ժամանակ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն տուժողը նույնպես հանդիսանում է մեղադրանքի կողմ, հետևաբար տուժողի ներկայացուցչի դատավարական շփումները (այդ թվում՝ դատավարական համագործակցությունը) դատավարության սուբյեկտ հանդիսացող նախաքննության մարմնի հետ, իրավաչափ են:

Բոլոր դեպքերում, հաշվի առնելով նաև գաղտնալսված խոսակցության ձայնագրության մեջ օգտագործված որոշ արտահայտություններ, Փաստաբանների պալատը նպատակահարմար է համարել բացատրություն պահանջել փաստաբան Վահե Գրիգորյանից «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.3 հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Փաստաբանների պալատը հույս է հայտնում, որ հարուցված քրեական գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում կպարզվեն բոլոր էական հանգամանքները, իսկ մեղավոր անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

նախագահ՝ Արա Զոհրաբյան      

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ