Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ. նոր մանրամասներ

am
HH rhazmakan tesowch`i teghakal Mik`ayel Arzowmanyane shtap hravirvel e varch`apeti mot. nor manramasner_75215

 ՀԱՅ ՁԱՅՆ-ը տեղեկացրել է, որ ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ:  

Միաժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշել է, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ: Լուրերը չեն հերքվել:

  «Ուստի վարչապետը պահանջել է բացատրություններ և կարող եմ վերահաստատել վարչապետի այն տեսակետն ու դիրքորոշումը, որ զինվորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ինչը նաև օրենքն է ասում, իսկ զբաղվելու դեպքում՝ խստագույնս կպատժվեն»,-ասաց Արման Եղոյանը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Արցախյան զարթոնք» խմբի կողմից լուսանկար է տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, որը ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին: Նաև տարածվել է խմբի հայտարությունը.  http://haydzayn.am/p/66939

 

իշեցնենք, որ Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ