Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ

am
HH varch`apet Karen Karapetyane shnorhavorakan owgherdz e hghel Arts`akhi ankakhowt`yan toni arht`iv_18095

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ:

 

Ինչպես  հաղորդում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ կառավարության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

Խոնարհվում ենք Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած հերոսների առջև: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր հաղթանակները, ուժեղացնել մեր անվտանգությունն ու մարտունակությունը և առաջ շարժվել մեր ընդհանուր ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:

 

Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին ու պատրաստ է հնարավորինս աջակցել ու սատարել տնտեսական զարգացմանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա մեծ տոնի առթիվ՝ մաղթելով Արցախի մեր հայրենակիցներին խաղաղություն, առաջընթաց և նորանոր հաջողություններ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ