Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանի պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները

am es
HH varch`apete Evropakan khorhrdarani patgamavori het k`nnarkel e Hayastanowm irakanats`vogh barep`okhowmnere_91250

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորարտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցվարչապետը ողջունել է Մարտին Զոնեբորնին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանում նրա հայանպաստ գործունեության համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին և այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է ոչ բռնիխաղաղ թավշյա հեղափոխությանը՝ նշելովոր Հայաստանը մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրումև նոր կառավարության քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացմանըկոռուպցիայի դեմ պայքարինօրենքի գերակայության ապահովմանըմարդու իրավունքների պաշտպանությանըդատական համակարգի անկախությանըտնտեսության ոլորտում մենաշնորհների վերացմանը և նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանըՆիկոլ Փաշինյանն ընդգծել էոր այս բարեփոխումները հնարավորություն կտան Հայաստանին լինել ավելի ժողովրդավարավելի անվտանգ և ավելի հաջողակ:

 Մարտին Զոնեբորնը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական գործընթացները և տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած ռեֆորմներըՀայաստանի ժողովրդավարական փոփոխությունների օրակարգը հաջողելու գործում կողմերը կարևորել են Եվրոպական միության և եվրոպական կառույցների աջակցությունը

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի  հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ