Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ՀՀ վարչապետը կարևոր է համարում ԵԱՏՄ պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացումը

am en
HH varch`apete karewor e hamarowm EATM petowt`yownneri mijew transportayin haghordakts`owt`yan diversifikats`owme_27595

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է՝ ներկայումս պրակտիկորեն հնարավոր չէ խոսել տնտեսությունների մոդեռնիզացման և մրցակցության բարձրացման մասին առանց թվային օրակարգի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ «Հասկանալի է, որ այս մասշտաբային խնդրի լուծմանն անհրաժեշտ է հասնել՝ հաշվի առնելով տնտեսությունների՝ այդ փոփոխություններն ընդունելու ունակությունը, առանց բիզնեսի համար ավելորդ ծախսեր առաջացնելու: Կարծում եմ՝ այստեղ բոլորիս դիրքորոշումներն իրար շատ մոտ են ու ընկալելի»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Նա հույս հայտնեց, որ համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության ուղղությունների հստակեցման ճանապարհային քարտեզի իրականացումը կնպաստի ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը։ «Անդամ մյուս պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայության պայմաններում մեզ համար լոգիստիկ հաղորդակցության հարցերն ավելի քան արդիական են»,-հավելեց ՀՀ վարչապետը։

Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի «Եվրասիական շաբաթը» նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ Նրա խոսքով՝ նման միջոցառումների իրականացումը բխում է ընդհանուր ինտեգրացիոն գործընթացների տրամաբանությունից և նպաստում է բիզնեսի ու պետությունների միջև երկխոսության ծավալմանը։ «Ուրախ կլինենք մասնակիցներին ընդունել Հայաստանում և հույս ունենք, որ այն կլինի արդյունավետ բոլոր մասնակիցների համար»,-նշեց նա։

Երևանում հոկտեմբերի 24-25-ին կայանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ