Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՀՀԿ-ականները կրկին հավաքվել են Ավշարում. «Սպասում ենք տեսնենք՝ բոլորի՞ս են ձերբակալում»

am
HHK-akannere krkin havak`vel en Avsharowm. <<Spasowm enk` tesnenk`, bolori?s en dzerbakalowm>>_75023

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն իր սովորույթներին չի դավաճանում ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտելու առիթով չորեքշաբթի օրը ֆրակցիան կրկին հավաքվել է Ավշարում, այս անգամ ոչ թե Արայիկ Գրիգորյանի գինու գործարանում, այլ՝ տանը։

Հավաքը եղել է ապաքաղաքական, «թեթեւ» թամադայություն է արել Վահրամ Բաղդասարյանը, խոսել են «անցնող-դարձողից, գազեթից-բանից»։ Ոչ մի քաղաքական միտք չի՞ հնչել, հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ»։ Ինչպե՞ս կարող էր։

«Կարող էր։ Հավաքի ֆորմատն ու տրամաբանությունը բոլորովին այլ էին իրար հետ մոտիկից շփվել-խոսել ենք, այսպես ասած՝ «ընտանեկան մթնոլորտում», հետո էլ՝ մենք դեռ սպասում ենք տեսնենք ինչ է լինում՝ բոլորի՞ս են ձերբակալում, թե՞, հնարավոր է, մի քանիսին թողնեն ազատության մեջ»,- սեւ հումոր արեց մեր զրուցակիցը։

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ի դեպ, ներկա չի եղել նա այս օրերին Հայաստանում չէ։ Մնացածները՝ Դերժավայի Արկադի, Հակոբ Բեգլարյան, քաղաքական կորպուս, ներկա են եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ