Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին

am
HHSh-i, HHKi chanaparhov ch`gnak`, orpeszi bowmerangi pes ayn ch`khp`i petowt`yane. Raffi Hovhannisyane, K`P-in_98079

     «Ես չէի ցանկանա, որ Նիկոլ Փաշինյանը՝ համաժողովրդական առաջնորդը, վարչապետը, ոչ միայն ՀՀ-ի, այլև՝ Սփյուռքի, կարգավիճակն իջեցներ և հասներ կուսակցության լիդերի կարգավիճակին, և այդ ամբողջ պայքարը դառնար ընդամենը կուսակցություն ստեղծելու պայքար: Մենք իրականացրեցինք համաժողովրդական պայքար, բայց գործընթացներն այնպես են տարվում, որ դա ասոցիացվում է բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց «Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն  Մարտիրոսյանը։

 

  «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, իր հերթին, հիշեցրեց, որ ժամանակին ՀՀՇ-ի նկատմամբ ևս մեծ համակրանք կար,  էյֆորիա ու վստահություն կար, ինչի  հետևանքը  շատ վատ եղավ.

«Եվ տեսանք, երբ արդեն ՀՀՇ-ն, ինչպես նաև իրենից հետո՝ Հանրապետականը, գնաց շարժումը կուսակցությամբ փոխարինելու ճանապարհով, թե ինչ եղավ տարիների ընթացքում: Ես արդեն՝ որպես ավագ և ավագ թեկնածու, բարեկամաբար մեր բարեկամներին ասում եմ՝ եթե համարում եք մեզ նաև համամասնակից, պարկեշտ համահեղինակ, թիկնապահ, առաջամարտիկ՝ 20 տարի տևած այս հեղափոխության, մենք ասում ենք՝ խնդրում ենք, այս ճանապարհով չգնանք: Որովհետև, եթե այդպես գնաք, սա բումերանգի պես պիտի խփի ոչ միայն ձեզ՝ որպես կուսակցության, այլև պետությանը»:

Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ այդ ճանապարհը չի շարունակվի, սակայն շարունակվելու դեպքում՝ <<Ժառանգություն>>-ը այդ մոտեցմանը կլինի ընդդիմություն, որովհետև. «Համարում ենք, որ սա ոչ պետական մոտեցում է»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ