Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Հադրութում կազմակերպվել է նկարչության մրցույթ՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին

am
Hadrowt`owm kazmakerpvel e nkarch`owt`yan mrts`owyt`, nvirvats Arts`akhyan sharzhman 30-rd taredardzin_48858

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնում կազմակերպվել է «Ճանաչիր ինձ՝ իմ ունակություններով» խորագրով մանկապատանեկան նկարչության մրցույթ` նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ մրցույթին մասնակցել է Հադրութ քաղաքի և շրջանի համայնքների 6-13 և 14-18 տարիքային խմբերի ավելի քան 100 երեխա:

Ե.Հայրիյանի խոսքով՝ ներկայացված աշխատանքները պետք է արտահայտեին Արցախյան շարժման 30-ամյակի իմաստն  ու  էությունը, հոգեբանական տրամադրվածությունը, զգացմունքային լիցքը:

Մրցույթին   ներկայացված աշխատանքներն ուղեկցվել են կարճ բացատրություններով. ի՞նչ է պատկերված, ո՞րն  է   աշխատանքում  տեղ  գտած   մշակույթի տարրը  և ինչպիսի՞ն է հեղինակի վերաբերմունքն աշխատանքի   նկատմամբ:

Ըստ   մեր զրուցակցի՝  մրցույթի նպատակն էր՝  նպաստել երեխաների հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի, առանձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, պատմական իրադարձությունների և հաղթանակի տոնի փաստերի արժևորմանը:

Մրցույթի լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվել են պատվոգրերով ու նվերներով:

Միջոցառմանը ներկա էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Գրիգորյանը, հադրութցի  արվեստասեր հասարակության  ներկայացուցիչներ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ