Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Հադրութում կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը

am es
Hadrowt`owm kkayana Arts`akhyan ginow hingerord p`arhatone_86807

Սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղում կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։

Այս  մասին  Արցախպրեսի  թղթակցի  հետ  զրույցում ասել է  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նա նշել  է, որ   փառատոնի    ծրագրում  նախատեսված  է  արցախյան գինու, ինչպես   նաև գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառներ, արվեստի  գործերի  ցուցահանդես, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ, համերգ. վերջինս նախատեսվում է  կազմակերպել ժամը 15։00-ից։

Ա. Գրիգորյանի խոսքով, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա  փառատոնն  էլ  ավելի  հետաքրքիր  դարձնելու     համար   նախատեսվում   է  մի  շարք  նորություններ   մտցնել  ծրագրում:

«Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-20։00-ն: Փառատոնի հյուրերի և մասնակիցների տեղափոխումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով, Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ, գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի. ավտոբուսի գինը` 1000 դրամ»,-ավելացրել  է  Ա.  Գրիգորյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ