Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

am
Hakarhakordi krakots`its` zintsarhayogh e zohvel_53971

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:


Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ