Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հալեպի ազատագրված տարածքներ է վերադարձել ավելի քան 800 հազար մարդ

am ru
Halepi azatagrvats taratsk`ner e veradardzel aveli k`an 800 hazar mard_49407

Ավելի քան 800 հազար մարդ վերադարձել է Սիրիայի Հալեպ քաղաք եւ նրա արվարձաններ,   որոնք ազատագրվել են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ապստամբների տիրապետությունից: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ նախարարության տվյալների՝  ներկայումս սիրիական իշխանությունները օգնում են վերականգնել բնակարանները: Իրենց աշխատանքն են վերսկսել շուկաները, խանութները, դպրոցներն ու բժշկական հաստատությունները:

Ավելի քան երեք ամսվա ընթացքում ավելի քան 23,000 մարդ  է վերադարձել Դեյր Էլ Զոր  նահանգ, որը գտնվում է սիրիական կառավարության վերահսկողության ներքո: Ինչպես նշում են ՌԴ ՊՆ-ից, այդ տարածքներում տեղակայված ԱՄՆ բանակի ստորաբաժանումները հակասում են Սիրիայի պետական ​​հաստատությունների վերականգնմանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ